tag:blogger.com,1999:blog-22790291573648015602024-02-06T18:47:31.890-08:00gag sargsyanAnonymoushttp://www.blogger.com/profile/00242201723034712790noreply@blogger.comBlogger1125tag:blogger.com,1999:blog-2279029157364801560.post-8614215847105975582014-04-29T06:05:00.001-07:002014-04-29T06:05:16.720-07:00Փողի ծագումը և էությունը<img border="0" height="218" src="https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhVGhX0cJEzvteh5atHF3AojZmWTod_X6e4bxKmXvOgkBlBzD0qm_A4joKryYE6sZ1gtTfn8qHGwh4vgwWuuw1XdUIQ8KRM-PRIhMNOya-JAGd7_B1JFqksiYHYZU_MulymGcWGa5C1aQY/s320/money.jpg" width="320" /><b style="color: white; font-family: sans-serif; font-size: 13px; line-height: 19.1875px;">Փողն</b><span style="color: white; font-family: sans-serif; font-size: 13px; line-height: 19.1875px;"> ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է։ Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է. փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում, ընդունվում։ Փողի էությունը նրանում է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողը էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի։ Առանց փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնությունները։ Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության չափանիշ։ Դեռևս տնտեսագիտության առաջին դպրոցի ներկայացուցիչները` մերկանտիլիստները , երկրի հարստությունը գնահատել են ոսկու և արծաթի քանակի, դրանց պաշարների հիման վրա։ Փողը առանձնահատուկ է նաև նրանով, որ «ի տարբերություն մյուս ապրանքների» դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի է։ Մարդիկ անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները։ Այդ է պատճառը, որ փողի, հատկապես ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել։ Նրանք ֆետիշացրել, աստվածացրել են փողը։ Այն հանդես է գալիս որպես ցանկացած կապիտալի սկզբնական, ելակետային ձևը։ Ամեն մի կապիտալ, որտեղ էլ որ այն ներդրվելու լինի, իր գործունեությունը կամ տնտեսության շրջանառությունը սկսում է փողի տեսքով։</span>Anonymoushttp://www.blogger.com/profile/00242201723034712790noreply@blogger.com0