հայոց լեզու

Այսօրվա մեր դասրանային թարգմանությունը


Երեսուն տարի երեսուն վայրկյանի համար

Մի անգամ շուկայում Պիկասսոյին մոտենում է մի կին և նրան մեկնում թղթի կտոր.
_Պարոն Պիկասսո,_ հուզված ասում է կինը,_ես Ձեր մեծ երկրպագուն եմ: Չէի՞ք կարող ինձ համար որևէ բան նկարել:
Նկարիչը ուրախությամբ համաձայնում է և անմիջապես թղթի կտորի վրա դրոշմում իր արվեստի ստեղծագործությունը: Ապա ժպիտով այն վերադարձնում է կնոջն ու ասում.
_Սա արժե միլիոն դոլար:
_Բայց, պարո´ն Պիկասսո, դուք կորցրիք ընդամենը երեսուն վայրկյան՝ ստեղծելով արվեստի այս գլուխգործոցըը:
_Բարի´ կին,_ ժպտալով պատասխանում է նկարիչը,_ես կորցրել եմ երեսուն տարի, որպեսզի այս գլուխգործոցը նկարեմ երեսուն վայրկյանում:


Ինչպես Պիկասոն ստեղծեց կուբիզմը

Ավենյու փողոցի աղջիկները, 1907թ.
1909 թվականին  Պաբլո Պիկասոն և ֆրանսիացի նկարիչ Ժորժ Բրակ
Մտահաղացան արվեստի նոր ուղղություն՝  կուբիստական ուղղությունը:  Ավելի ճշգրիտ, այն ստեղծել էր ֆրանսիացի քննադատ Լուի Վոսելը, ով առաջինը այդ ստեղծագործությունը  անվանեց <<Տարօրինակ խորանարդներ>> կամ կուբիզմ, նկատելով, որ Պիկասոյի ստեղծագործությունը լի Է փոքրիկ խորանարդներով:

Ծխամորճով տղան

Վաճառվել է 104 միլիոն դոլարով, 2004 թվականի մայիսի 4 ին: Կտավը նկարվել  էր Մոնմարտրի Բատո-Լավուար հանրակացարանում, երբ Պիկասոն 24 տարեկան էր,
Այսպես ասած, վարդագույն շրջանում: Նկարում պատկերված է մի տղա, որի ձախ ձեռքում ծխամորճ է, իսկ գլխին՝ վարդերից պատրաստված թագ:


Պիկասոն ոչ միայն նկարիչ էր

«Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ»: Չնայած նա հայտնի է դարձել իր նկարներով, սակայն փորձեր էր անում քանդակագործության մեջ, կերամիկական և գրաֆիկական աշխատանքներում: Նա նույնիսկ գումար էր վաստակում մի քանի բալետային ներկայացումների համար պատրաստելով վարագույրներ, դեկորներ և կոստյումներ պատրաստելով: Պիկասոն գրել է բանաստեղծություններ և հեղինակն է երկու պիեսի:

 «Եթե ես գնայի բանակ, կդառնյի գեներալ, բայց ես գնացի նկարչության և դարձա Պիկասո»
Նրա մասին, հավանաբար, նույնիսկ աշխարհի ամենախուլ անկյուններում: xx դարի այդ ինքնատիպ հանճարի ստեղծագործությունը ոչ բոլորին էր դուր գալիս, սակայն տաղանդը չես թաքցնի, և նույնիսկ Պիկասոյի հակառակորդները չէին կարող նրան չհարգել: Նրա հաջողությանը կարելի է նախանձել. նրանից սովորելու շատ բան կա: 

No comments:

Post a Comment